Ալլա Պուգաչովան որդու հետ նոր տեսանյութ է հրապարակել․ երկրպագուներին հիացրել է երգչուհու տեսքը

ՌԴ էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-ում կիսվել է տեսանյութով, որում երաժշտության դաս է տալիս որդուն՝ Գարիին:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, պրիմադոնայի բազմաթիվ երկրպագուներ մեկնաբանություններում ընդգծել են 72-ամյա երգչուհու երիտասարդ տեսքը՝ ողողելով նրան հաճոյախոսություններով: Տեսանյութում Պուգաչովան ներկայացել է սև մինի-զգեստով՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը:
«Սա Ալլան է, թե՞ Կրիստինան», «Ես մտածում էի 30 տարեկան աղջիկ է նստած», «Ալլա Բորիսին այստեղ ասես աղջնակ լինի»,- գրել են երգչուհու երկրպագուները:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от ALLA PUGACHEVA (@alla_orfey)

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ՝ «Պրիմադոննայի ստվերում» շոուն, որը նվիրված է Ալլա Պուգաչովային և հեռարձակվել է ТВЦ հեռուստաալիքի եթերում, աղմկահարույց սկանդալ է հրահրել շոու-բիզնեսի ներկայացուցիչների շրջանում:
«Խնդրել են պատմել համաճարակի պայմաններում արտիստների ներկա վիճակի մասին, երբ մեկը մյուսի հետևից չեղյալ են հայտարարվում համերգները և ընդհանուր առմամբ ոլորտը վնասներ է կրում։ Արդյունքում, իմ կես ժամանոց հարցազրույցը դարձել է հինգ րոպեանոց, որտեղ խոսում եմ միայն Պուգաչովայի մասին», — «Экспресс газета»-ն մեջբերում է երգիչ Իգոր Նաջիևի խոսքը։
Ծրագրի մյուս հյուրը՝ երգչուհի Լիկա Սթարը, պատմել է նմանատիպ պատմություն։ Նրա խոսքով՝ լրագրողներն իրենից հարցազրույց են վերցրել, որում հարցաքննել են ստեղծագործական ծրագրերի մասին, սակայն արդյունքում միայն մի քանի արտահայտություններ են թողել Պուգաչովայի մասին: Ընդ որում, նա նշել է, որ ինքը պրիմադոննայի հետ ոչ մի կոնֆլիկտ չունի։