Բաքվում «Ժառա» փառատոնը շարունակվում է: Փառատոնն այս տարի կհիշվի ոչ միայն փայլուն ու վառ ելույթներով, այլ նաև բազմաթիվ անհաջող պատահարներով:
Հիշենք, որ շաբաթներ առաջ երգչուհի Անիտա Ցոյը ոտքի լուրջ վնասվածք էր ստացել:
Գրկառանվելով երկրպագուների հետ՝ Ցոյը չէր կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել էր՝ վնասելով ոտքը:
Իսկ երեկ՝ Վերա Բրեժնևայի ելույթի ժամանակ, բեմում ինչ-որ տեխնիկայի անսարքության պատճառով սկսվել էր ծխի արտահոսք: Երգչուհին խուճապի չէր մատնվել:
Բրեժնևան անգամ մտածել էր, որ դա հատուկ մտածված քայլ է կազմակերպիչների կեղմից, և միայն ելույթից հետո են Վերային պատմել, որ ետնաբեմում բոլորը խուճապահար աշխատում էին կանգնեցնել այդ ծուխը:
Բրեժնևան իր ինստագրամյան էջում կիսվել է այդ ելույթի տեսահոլովակով: