ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հաջող, արդյունավետ օր է, որը հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, կաշխատեք անթերի գլուխ հանել այն ամենից, ինչ կստանձնեք: Նման մոտեցումը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել: Ձեր շատ արարքներ դուր կգան շրջապատողներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ և ընկերանալ:
Ձեզ հաճելի ու հանգիստ երեկո է սպասվում: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով: Չի բացառվում՝ փոխվեն ընտանեկան ծրագրերը, և դուք շատ գոհ կմնաք դրանից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արժե վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ հիմա դուք կկարողանաք իրագործել դրանք, նույնիսկ եթե պայմանները հենց սկզբից հաջող չդասավորվեն: Համառությունն ու վճռականությունը հրաշալի պտուղներ կտան. չի լինի մի խոչընդոտ, որը չկարողանաք հաղթահարել:
Կարող եք նոր համախոհներ գտնել: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ, ավելի շատ իմանալ ձեր նախասիրությունների, հետաքրքրությունների ու ծրագրերի մասին: Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու համար, կարող եք քննարկել բոլորի համար կարևոր հարցերը: Ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք մոտ ժամանակներս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Թեթև ու հաճելի օր է: Այն ձեզանից հերոսություններ ու կարևոր որոշումներ չի պահանջի: Դուք կարող եք ձեզ թույլ տալ լողալ հոսանքով ու վայելել կյանքը. պայմանները ամենալավ ձևով կդասավորվեն: Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են աջակցել ձեր գաղափարները, օգնել դրանք իրագործելու հարցում:
Հնարավոր են դրամական մուտքեր: Չեն բացառվում և արագ շահույթ խոստացող գործնական առաջարկները: Պարտադիր չէ պատասխանը միանգամից տաք. կարող եք մանրամասն ուսումնասիրել պայմանները, ավելի շատ ինֆորմացիա հավաքել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Արդյունավետ օր է: Այն հարմար է շատ ու շատ, այդ թվում՝ բարդ ու ոչ ստանդարտ առաջադրանքներ լուծելու համար: Հնարավորություն կունենաք ինֆորմացիա ստանալ, որը շատ շուտով պետք կգա: Դուք ուշադրություն կդարձնեք մանրուքներին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Դա կօգնի խուսափել սխալներից:
Հնարավորություն կունենաք լավ օգնականներ ու հուսալի համախոհներ գտնել, միավորվել նրանց հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այսօր սկսվող ընկերական հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ: Դուք բարեհամբույր և ուրախ կլինեք, շրջապատողներն ուրախ կլինեն ավելի մոտիկից ծանոթանալ ձեզ հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Մի շտապեք լուծել ֆինանսական հարցերը: Օրվա առաջին կեսին կարող է թվալ, որ պետք է միանգամից որոշակիություն մտցնեք դրանցում, բայց իրականում դուք մտածելու համար բավականաչափ ժամանակ կունենաք: Ավելի ուշ լրիվ պարզ կդառնա, թե ինչպես է պետք վարվել: Հին ծանոթը կարող է հրաշալի խորհուրդ տալ:
Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները, որոշ Առյուծներ հնարավորություն կունենան աշխատել նախագծերի վրա, որոնց մասին շատ են լսել: Օրը բարենպաստ է նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից. այստեղ հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծեք վաղուց ծագած խնդիրները: Տեղին կլինեն ոչ մեծ դրամական մուտքերը: Կարող եք գնել այն, ինչ անհրաժեշտ է աշխատանքի, ուսման կամ ձեր նախասիրության համար. նման իրերը երկար ժամանակ կուրախացնեն:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի այցեր: Դուք ուրախ կլինեք հյուրերի համար: Քննարկելու թեմաներ կլինեն, կլինեն նաև հետաքրքիր գործեր, որոնցով կարող եք միասին զբաղվել: Երեկոն հարմար է հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց հնարավոր են ձգձգումներ գործերում: Համբերատար եղեք և աշխատեք չնյարդայնանալ, եթե չհաջողվի միանգամից ստանալ այն, ինչ ուզում եք: Լավ է չշտապեք որոշումների հարցում, որոնք վերաբերում են գումարին, ունեցվածքին կամ բիզնեսին: Դուք կարող եք գերագնահատել ձեր հնարավորությունները, խոստումներ տալ, որոնք պահելը բարդ կլինի:
Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները անսխալ ու ժամանակին կլինեն: Հենց դրանց շնորհիվ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մի մարդու հետ, որին վերջին շրջանում չէիք հասկանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ օր է: Հազիվ թե կարողանաք գլխապտույտ հաջողությունների հասնել, փոխարենը հնարավորություն կունենաք շփվել հին ընկերների հետ, վերականգնել այն հարաբերությունները, որոնք նախկինում կարևոր են եղել ձեզ համար: Կպարզվեն անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, բոլորը կհասկանան, թե ինչու եք գործել այս և ոչ թե այլ կերպ:
Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն: Կարող եք առանց երկար մտածելու համաձայնել, սակայն նկատի ունեցեք, որ ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Ստիպված եք լինելու նախքան առաջին հաջողություններին հասնելը շատ բան սովորել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լուրջ հարցերը լավ է քննարկեք առավոտյան: Այդ հատվածում կկարողանաք ում հետ ասես պայմանավորվել, տարահամոզել նույնիսկ ամենահամառ ընդդիմախոսներին: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կօգնեն ձեզ ծրագրերի իրագործման հարցում: Ավելի ուշ կգա կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Ձեզ կհաջողվի ոչ մի մանրուք աչքաթող չանել, նույնիսկ փոքրիկ թերացումներ թույլ չտալ:
Երեկոն թեթև ու հաճելի կլինի: Հարմար ժամանակ է ռոմանտիկ հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց վաղուց համակրում եք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Խուսափեք ավելորդ զրույցներից, աշխատեք շուրջը բոլորի հետ չանկեղծանալ: Ինչքան քիչ շրջապատողներն իմանան ձեր գործերի մասին, այնքան լավ: Ինքնուրույն աշխատելով՝ կարող եք հրաշալի արդյունքների հասնել, հատկապես այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման և երևակայության կարիք կլինի:
Ամեն անգամ հարթ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները, բայց ձեզ կհաջողվի հարթել սուր անկյուններն ու լիցքաթափել մթնոլորտը: Այստեղ հաճախ կօգնի փորձը, որի շնորհիվ արագ կգտնեք անհրաժեշտ բառերը, կհասկանաք՝ ինչը կուրախացնի ձեր զրուցակիցներին, իսկ ինչը կարող է վիրավորել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Չնայած որոշակի դժվարություններին, որոնք կարող են ծագել, դուք կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ հավատը: Այն կօգնի հրաշալի արդյունքներ արձանագրել, հասնել վաղուց դրված նպատակներին: Դուք ուշադրություն չեք դարձնի նրան, ինչը ձեզ չի վերաբերում, կխուսափեք ավելորդ վեճերից, ուրիշների կոնֆլիկտներից հեռու կմնաք: Սկզբում դա շրջապատողներին դուր չի գա, բայց հետո նրանք էլ կհետևեն ձեր օրինակին:
Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Անհասկացողությանն ու փոխադարձ դժգոհություններին կփոխարինեն ներդաշնակությունն ու հարգանքը: Անցյալում կմնան տարաձայնությունները, որոնք շատ էին վշտացնում ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է հին ընկերների և ձեզ լավ ճանաչող ու հասկացող մարդկանց հետ շփվելու համար: Կհաջողվի շատ բաների մասին պայմանավորվել, օգտակար կլինի նոր ծրագրերը քննարկելը: Չի բացառվում՝ ինչ-որ մեկի պատահաբար ասված խոսքերը ձեզ հետաքրքիր մտքեր տան, համարձակ ծրագրերի համար մեկնարկային կետ դառնան:
Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում: Այդ նույն ժամանակ աշխատանքի հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Շուտով կյանքի կկոչեք դրանք: Հնարավոր է՝ դրանում օգնեն ազդեցիկ մարդիկ, որոնց հետ ավելի ուշ կընկերանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: