Ինչպես նիհարել քնած ժամանակ. 4 արդյունավետ հնարք

Առանց ջանք գործադրելու նիհարելու մասին շատերն են երազում, սակայն մարդկանց հաճախ թվում է, որ ավելորդ քաշից ազատվելու համար հարկավոր են խիստ սահմանափակումներ ու ակտիվ մարզումներ: Այնուամենայնիվ կան արդյունավետ հնարքներ, որոնք կօգնեն նիհարել անգամ քնած ժամանակ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Քնելուց առաջ սպիտակուց ուտել

Քնելուց առաջ մի փոքր սպիտակուցային մթերք ուտելն ակտիվացնում է ճարպերի այրման գործընթացը: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց 0.5-1 ժամ առաջ պրոտեինային կոկտեյլ խմել, սակայն հետևել, որ դրա կալորիականությունը չգերազանցի 150 կալորիան: Նման կոկտեյլը խթանում է նյութափոխանակությունն ու նպաստում է զարկերակային ճնշման նվազմանը:

Քնել բացարձակ մթության մեջ

Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել վարագույրներ, որոնք կօգնեն խուսափել լույսի ցանկացած աղբյուրից: Բանն այն է, որ քնած ժամանակ նիհարելու համար հարկավոր է ապրել կենսառիթմերին համապատասխան, իսկ լույսի ցանկացած աղբյուր խանգարում է այդ բալանսը: Հարկ է հիշել, որ քնած ժամանակ սենյակում պետք է բացարձակ մթություն լինի:

Քնել զով սենյակում

Զով մթնոլորտն ստիպում է օրգանիզմին ավելի ակտիվ կերպով արտադրել շագանակագույն ճարպ, որը նպաստում է սպիտակ ճարպի քանակի նվազմանն ու նիհարելուն:

Կարգավորել քնի ռեժիմը

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն օր նույն ժամին քնող ու արթնացող կանայք ավելի արագ են նիհարում, քան նրանք, ովքեր չեն հետևում իրենց ռեժիմին: Մասնագետների խոսքով՝ նույն ժամին քնելու և արթնանալու սովորությունը շատ օգտակար է նաև սրտամկանի առողջության պահպանման համար: