Կրիշտիանու Ռոնալդուն 8 մլն եվրո արժողությամբ ավտոմեքենա է գնել

«Յուվենտուս»-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 8 մլն եվրո արժողությամբ նոր, հազվագյուտ Bugatti Centodieci ավտոմեքենա է ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է «eurosport» կայքը, նման մեքենա ունենալու է միայն Ռոնալդուն և աշխարհի 9 այլ մեծահարուստ մարդ։

Նա հնարավորություն կունենա երթևեկել դրանով միայն 2021 թվականի վերջում, քանի որ մեքենան դեռևս փորձարկումների փուլում է գտնվում: