Հանրահայտ երգչուհի, նաև դիզայներ Բեյոնսեն ներկայացրել է գերմանական Adidas ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված Ivy Park սպորտային հագուստի հավաքածուից ևս մի քանի նմուշ, գրում է Daily Mail-ը։
Ivy Park հավաքածուի նոր շարքի՝ Ice Park-ի համար արված լուսանկարներում 39-ամյա երգչուհին ներկայանում է ձմեռային կերպարով՝ կրելով սպիտակ վերնազգեստ և տաբատ, ինչպես նաև նույներանգ ձեռնոցներ, վերարկու և գլխարկ։
Նշենք, որ երգչուհին և Adidas ընկերությունը համագործակցում են երրորդ անգամ․ Ivy Park-ի հավաքածուն, որը երգչուհին անվանել է իր 9-ամյա դստեր՝ Բլու Այվիի պատվին, հասանելի կլինի փետրվարի 19-ից։