Դուեյն Ջոնսոնը չի բացառել մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին

Հոլիվուդյան դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը դիտարկում է քաղաքականություն մուտք գործելու հնարավորությունը։

Դերասանը, որն այդ մասին առաջին անգամ հրապարակավ խոսել էր 2017-ին՝ «Էլեն Դեջեներեսի շոուի» ժամանակ, իր մտադրությունը վերահաստատել է նաև USA Today-ին տված հարցազրույցում։

«Ես ապագայում կմտածեի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, եթե մարդիկ դա ցանկանային։ Ես իսկապես այդպես եմ կարծում․ դա կախված կլինի մարդկանցից։ Այնպես որ, կսպասեմ և կլսեմ նրանց արձագանքները»,- ասել է նա։

Բացի այդ, վերջերս դերասանը հանդիսատեսի դատին է հանձնել իր «Երիտասարդ Ժայռ» սիթքոմը, որի գլխավոր հերոսը 2032 թվականին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու․ սիթքոմը պատմում է նախագահի թեկնածուի արտասովոր ընտանիքի և պատանեկության տարիների զվարճալի դեպքերի մասին։