Ռուս հայտնի արտիստ Միխայիլ Բոյարսկուն հոսպիտալացրել են Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Այս մասին հայտնում է «Mash на Мойке» տելեգրամյան ալիքը՝ հղում տալով արտիստի կնոջը՝ Լարիսա Լուպպիանին։ Արտիստի ախտորոշումը դեռ անհայտ է։ Կորոնավիրուսի առկայությունը չի հաստատվել։
10 օր առաջ Բոյարսկին անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ «Ամենայն հավանականությամբ անոթային ռեակցիա է։ Հնարավոր է թողնեն, որ տուն վերադառնա։ Սպասում եմ բժիշկների որոշմանը»,- ասել է Բոյարսկու կինը։
Հայտնի է նաև, որ արտիստի գիտակցությունը տեղն է։ Նա հեռախոսակապով հայտնել է, որ ամեն բան արդեն նորմալ է իր մոտ։