Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քլոե Քարդաշյանը նկարահանվել է Good American ամերիկյան հագուստի բրենդի նոր հավաքածուի գովազդային ֆոտոսեսիայում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
Աղբյուրը նկատում է, որ Good American-ի 36–ամյա հիմնադիրն իր ապրանքանիշի լավագույն գովազդային դեմքն է։
Լուսանկարներում Քարդաշյանը կրում է կենդանական պրինտով տաբատ, կրծքալ և տաք բաճկոն, ոսկեգույն մեծ օղեր և ներկայացել է ընդգծված շականակագույն դիմահարդարմամբ։ Մյուս լուսանկարներում, որոնք հրապարակվել են, աստղը կրում է սև կաշվե տաբատ և բաճկոն, որոնք համադրված են սպիտակ սանդալների հետ, ինչպես նաև բաց շականակագույն տաբատ և վերնաշապիկ` ներկայանալով արծաթագույն փայլուն դիմահարդարմամբ։
Ապրանքանիշը շուկայում է հայտնվել 2016 թվականին և հենց առաջին օրը 1 միլիոն դոլար եկամուտ բերել։ Elle ամսագրին տված հարցազրույցի ընթացքում հեռուստաաստղն ու իր գործընկեր Էմմա Գրեդն խոսել են իրենց ապրանքանիշի առանձնահատկության մասին։
Քարդաշյանը նշել է, որ իրենց նպատակը հարմարավետությունն է․ «Ես ցանկանում եմ, որ մարդիկ առողջ լինեն և սիրեն իրենց այնպիսին, ինչպիսին կան»։
Բացի վերոնշյալ նկարներից, Քարդաշյանն իր ինտագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել իր նոր տան վերանորոգման աշխատանքներից և կից գրել․ «Ես բառացիորեն չեմ համբերում թե երբ է մեր տունը պատրաստ լինելու»։