Քսենիա Սոբչակի հետ ամուսնալուծությունից հետո 46-ամյա դերասան Մաքսիմ Վիտորգանը սկսել է հանդիպել 28-ամյա Նինո Նինիձեի հետ և ամեն կերպ փորձում է համապատասխանել իր երիտասարդ զուգընկերուհուն:
Դերասանը մի քանի ամիս է, ինչ փորձում էր նիհարել: Լրագրողների հետ զրույցներում Մաքսիմը պատմել է, որ բազմաթիվ տանջանքներից հետո իրեն հաջողվել է ազատվել 8 կգ քաշից, սակայն նա այդքանով չի պատրաստվում սահմանափակվել. Վիտորգանը շարունակում է ակտիվ զբաղվել սպորտով ու հետևում է իր սննդակարգին: Նրա պնդմամ՝ իր երազած քաշն ունենալու համար հարկավոր է ևս 8-10 կգ նիհարել:
Մաքսիմը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է դիմել կոսմետիկ միջամտությունների, որպեսզի ունենա երիտասարդ ու թարմ տեսք:
Դերասանի ընկերների պնդմամբ՝ Վիտորգանը մինչև ականջների ծայրը սիրահարված է Նինոյին և այս բոլոր քայլերին դիմում է, որպեսզի գոհացնի երիտասարդ գեղեցկուհուն:
Շաբաթներ առաջ Վիտորգանի նախկին կինը հայտնեց, որ աշնանը պատրաստվում է ամուսնանալ: Շշուկներ են պտտվում, որ Մաքսիմը նույնպես առաջարկություն է արել Նինոյին, սակայն Վիտորգանը հրաժարվում է խոսել այս թեմայով: