Քլոե Քարդաշյանը Սուրբ Վալենտինի տոնն անցկացրել է նոր սիրեցյալ հետ․ լուսանկար

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քլոե Քարդաշյանը Սուրբ Վալենտինի տոնն անցկացրել է նոր ընկերոջ՝ Թրևիս Բարքերի հետ, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:
«Նրանց պլատոնական ընկերությունն ինչ-որ ավելի մեծ բանի է վերածվել»,-գրում է պարբերականը։ Հեռուստաաստղն ու ընկերը՝ ռոք երաժիշտ Թրևիս Բարքերը, ինստագրամյան իրենց էջերում նույն բուխարու ռոմանտիկ լուսանկարն են հրապարակել:
Զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին լուրերը հաստատվել են անցյալ ամիս, երբ նրանք միասին ժամանակ են անցկացրել Փալմ Սփրինգսում` Քորթնիի մոր տանը, և կիսվել են տեսանյութերով:

«Նրանք հանդիպում են արդեն մեկ-երկու ամիս: Թրևիսն ու Քորթնին երկար ժամանակ ընկերներ էին, բայց հետո նրանց հարաբերությունները վերաճեցին ավելի մեծ բանի։ Թրևիսը վաղուց էր սիրում Քորթնիին»,- պատմել է ինսայդերը:
Բարքերը երեք երեխա ունի նախկին կնոջից` Շաննա Մոկլերից, որի հետ նա ապրել է չորս տարի:
Քորթնին երեք երեխա է դաստիարակում՝ 11-ամյա Մեյսոնին, 8-ամյա Պենելոպային և 6-ամյա Ռեյնին: