Բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին

Փետրվարի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան բարեգործական համերգով: Այն նվիրված է Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակին։
Համերգը կղեկավարի ՀԱԱԵ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։ Համերգի հասույթն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության» 1000+ հիմնադրամին:
Ծրագրում կհնչեն Մ. Եկմալյան «Տէրունական աղоթք», «Պլպուլն Ավարայրի», «Լռեց` ամպերը եկան», «Սուրբ-Սուրբ», Ա. Բաբաջանյան «Տղերքը, որոնք չկան», Ջ. Ռոսինի «Stabat Mater» Quando Corpus, Վ. Ա. Մոցարտ «Requiem» Lacrimosa, Ա. Դվորժակ «Requiem» Pie Jesu, Ջ. Վերդի «Նաբուկո» Գերիների խմբերգ, Ա. Տիգրանյան «Անուշ» նախերգանք, Տ. Չուխաջյան «Արշակ Բ» Եկեղեցու տեսարան, Բ. Կանաչյան «Օրոր», Կոմիտաս «Պատարագ» Հոգի Յաստուծոյ, «Պատարագ» Ընտրյալդ Յաստուծոյ, «Զուր ես գալի այ գարուն»: