«Առնվազն կարող եմ զանգել նրան ու եղբայրաբար ասել` տուր Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հեռախոսահամարը»․ Միշա Գալուստյանը՝ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ իր ընկերության մասին

Հայտնի շոումեն Միխայիլ Գալուստյանը հաղորդավար Կարեն Ադամյանին պատմել է, որ կարող է եղբայրաբար դիմել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին:
«Առնվազն կարող եմ զանգել նրան ու եղբայրաբար ասել` տուր Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հեռախոսահամարը»,-խոստովանել է Գալուստյանը:
Միաժամանակ շոումենը կասկածում է, որ Ռուսաստանի նախագահը հեռախոսահամար ունի։
«Հա–հա–հա։ Կարծում եք, որ նա հեռախոս ունի՞»,– ավելացրել է Գալուստյանը։
Հիշեցնենք, որ Գալուստյանը ճանաչում ձեռք բերեց ՈւՀԱ-ում խաղալու տարիներին, նա այն ժամանակ Սոչիի «Արևից հոգնածները» թիմի կապիտանն էր։ Բացի այդ, նա նկարահանվել է «Թեթևաբարո տատիկը», «Վատ բնավորությամբ նվերը» և այլ ֆիլմերում։ Այսօր Գալուստյանի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։