Նրանք վերադառնում են Հանրային հեռուստաընկերություն

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերջինիս անձնակազմը համալրվել է։
Նոր եթերաշրջանում, որը կսկսվի գարնանը, կլինեն ինչպես նոր դեմքեր, այնպես էլ տարբեր տարիների սիրված հաղորդավարները:
Նրանց թվում են երկար տարիներ էկրաններից բացակայող հաղորդավար, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանը, հաղորդավար, ռեժիսոր Կարեն Քոչարյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը:
Առաջին ալիքի նոր դեմքերի շարքում են նաեւ տեղեկատվության անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը, դերասան և հումորիստ Հովհաննես Դավթյանը:
Եթեր են վերադառնում նաև Գարիկ Պապոյանն ու Արամ MP3-ն: