Յանա Դանիելյանի ջերմ շնորհավորանքն ու ընտանեկան գեղեցիկ լուսանկարները

Սուրեն և Յանա զույգին շատերն են սիրում և մշտապես սպասում նորությունների։ Ամուսինները վերջերս էին վերադարձել իրենց ամառային հանգստից, որի ընթացքում հաղորդավարուհին մշտապես կիսվում էր իրենց արևային լուսանկարներով։

Երեկ էլ Յանան իր Ինստագրամի էջում տեղադրել է իրենց ընտանեկան ջերմ լուսանկարները՝ դստեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ով օրերս դարձավ ութ տարեկան։ «Իմ Ընտանիքը՝ Իմ Մոլորակն է, որտեղ մեկը լրացնում է մյուսին, որտեղ մեկը ապրում է մյուսով, որտեղ տորթը շատ փոքր է, հասարակ, բայց կարևորը Ադելիս մեծ սրտի ընտրությամբ և պարտադիր մանուշակագույն։ Շնորհակալ եմ բոլորից շնորհավորանքների համար և դա ասում եմ իմ մոլորակի կողմից, որի անունն է ԸՆՏԱՆԻՔ։ Սիրեք և գնահատեք ձեր կյանքի ապրած ամեն վայրկյանը, այն շատ արագ է անցնում և, ցավոք, էլ ետ չի վերադառնում»,- այսպիսի ջերմ և հուզիչ գրառում է կատարել Յանան լուսանկարների մեկնաբանության բաժնում։

Փոքրիկ Ադելին շնորհավորել է նաև Սուրենը՝ իր Ինստագրամի էջում  գրելով. Այսօր Ադելս դարձավ 8 տարեկան: Շնորհակալ եմ՝  @yanadanielyan_official ինձ այսչափ երջանկացնելու համար։ Խնդրում եմ Աստծուս, որ շատ չհամարի: