ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ջենիֆեր Էնիսթոնի նոր սիրավեպի մասին

Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը սիրային հարաբերությունների մեջ է, բայց դեռևս չի բացահայտում իր ընտրյալի անունը, գրում է Mirror-ը։

Բրիտանական պարբերականը նշում է, որ հանրահայտ դերասանուհու նոր ընկերոջ մասին շատ քիչ բան է հայտնի։ Աղբյուրները պնդում են, որ նա լավ է վերաբերվում դերասանուհուն։

«Նրանք շատ ընդհանրություններ ունեն։ Նա ողջամիտ, գեղեցիկ տղամարդ է, որը ստիպում է Էնիսթոնին ծիծաղել և ապահով զգալ։ Ջենիֆերը վստահում է նրան»,- հայտնել է դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը։

Հիշեցնենք, որ Էնիսթոնը 2000 թվականին ամուսնացել է դերասան Բրեդ Փիթի հետ, որի հետ ամուսնությունը տևել է հինգ տարի։

2011-2018 թվականներին նա հարաբերություններ է ունեցել դերասան Ջասթին Տուրուի հետ․ 2015-ին ին զույգը գաղտնի ամուսնացել էր, սակայն 3 տարի անց տարաձայնությունների պատճառով բաժանվել էր։