«Գահերի խաղի» աստղեր Ռոուզ Լեսլին և Քիթ Հարինգթոնը ծնողներ են դարձել

«Գահերի խաղը» սերիալի դերասաններ, ամուսիններ Ռոուզ Լեսլին և Քիթ Հարինգթոնն առաջին անգամ ծնողներ են դարձել, գրում է Daily Mail-ը։

Փետրվարի 16-ին պապարացիներին հաջողվել է Ռոուզին ու Քիթին լուսանկարել զբոսանքի ընթացքում։ Լրագրողները զարմացել են, երբ նկատել են, որ Լեսլիի ձեռքում նորածին կա։ Լրագրողներին առայժմ չի հաջողվել ճշտել երեխայի սեռն ու անունը։ Ակնհայտ է, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել մի քանի շաբաթ առաջ։

Դերասանները ծանոթացել են «Գահերի խաղի» նկարահանման հրապարակում։ Ըստ սյուժեի՝ նրանք պետք է սիրահարների մարմնավորեին։ Արդյունքում նրանց հարաբերություններն իրական են դարձել։ 2018թ․-ին Ռոուզն ու Քիթն ամուսնացել են։ Արարողությունը գաղտնի է եղել, և արտիստները հրավիրել են միայն մտերիմ ընկերներին։