10 մթերք, որոնց գործածությունը խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա – Showbiz.am

10 մթերք, որոնց գործածությունը խիստ բացասաբար է անդրադառնում մաշկի վրա

Մարդու մաշկի վիճակը կախված է տարատեսակ գործոններց, սակայն դրանցից ամենակարևորներից մեկը սննդակարգն է: Սննդաբանները ներկայացրել են սննդամթերքի այն տեսակները, որոնք առավել վնասակար են մաշկի համար:

Ալկոհոլ

Ալկոհոլը կործանարար ազդեցություն է ունենում դեմքի նուրբ մաշկի վրա: Ոգելից խմիչքների չարաշահում հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման, ինչի հետևանքով մաշկը չորանում է, պատվում կնճիռներով ու գրգռվում: Ավելին՝ ալկոհոլն օրգանիզմից դուրս է բերում վիտամին A-ն, որը պատասխանատու է մաշկի բջիջների վերականգնման համար: Սա է պատճառը, որ ալկոհոլը հանգեցնում է այնպիսի հիվանդությունների զարգացման, ինչպիսին են ակնեն, էկզեման, պսորիազը և այլն:

Շաքար

Սննդակարգում մեծ քանակությամբ շաքարի պարունակությունն արագացնում է ծերացման ու բջիջների վնասման գործընթացը: Բացի այդ, շաքարը վնասում է նաև մաշկի առաձգականության ու պրկության համար պատասխանատու էլաստինն ու կոլագենը, ուստի մաշկի թարմության ու երիտասարդության պահպանման համար հարկավոր է նվազագույնի հասցնել շաքարի ու շաքար պարունակող մթերքի գործածությունը:

Սպիտակ հաց

Սպիտակ հացը նպաստում է ակնեի զարգացմանը: Բանն այն է, որ այն պարունակում է գերարագ ածխաջրեր, որոնք բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը՝ դրանով իսկ խթանելով մաշկային ճարպի արտազատումն ու դառնալով ծակոտիների խցանման պատճառ:

Կաթ

Կաթը պարունակում է անդրոգեններ, որոնք ակտիվացնում են մաշկային ճարպի արտազատումն ու ներքին արտազատման գեղձերի աշխատանքը: Սննդաբաններն ապացուցել են, որ կաթում պարունակվող մելատոնինի, պրոգեստերոնի ու էստրոգենի ազդեցությունը հանգեցնում է դյուրագրգիռության ու դեպրեսիաների զարգացման: Բացի այդ, կաթում պարունակվող հորմոնները նպաստում են կրծքավանդակի ու շագանակագեղձի օնկոլոգիական հիվանդությունների զարգացմանը:

Աղ

Աղի չարաշահման դեպքում օրգանիզմում բարձրանում է նատրիումի մակարդակը, ինչը դառնում է այտուցների և աչքերի տակի մուգ շրջանակների առաջացման պատճառ: Այս ամենի հետևանքով հյուսվածքներն այտուցվում են և մարդը հոգնած տեսք է ստանում: Ընդ որում՝ յոդացված աղն ավելի վնասակար է, քանի որ նպաստում է նաև բշտիկների ու ցանի առաջացմանը:

Սուրճ ու սև թեյ

Օրական 2-3 բաժակ կոֆեին պարունակող ըմպելիքի գործածությունը հանգեցնում է օրգանիզմում կորտիզոլի մակարդակի բարձրացման, իսկ այդ սթրեսի հորմոնը բացասաբար է անդրադառնում մաշկային հյուսվածքների վրա՝ արագացնելով մաշկի ծերացման, ջրազրկման ու հյուծման գործընթացները:

Ճարպեր

Ճարպերը կարող են լինել ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար: Օգտակար ճարպերի շարքին են դասվում օմեգա-3 ճարպաթթուները, որոնք պարունակվում են ձկների, ընկուզեղենի ու բուսայուղերի մեջ և կարգավորում են մաշկի խոնավության մակարդակն ու կանխում կնճիռների առաջացումը, բորբոքումներն ու ակնեն: Միևնույն ժամանակ վնասակար ճարպերը՝ տրանսճարպերը հակառակ ազդեցությունն են ունենում, ուստի մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել օգտակար ճարպերի աղբյուրներ՝ հունական ընկույզ, սոյա, յուղոտ ձկնատեսակներ, ավոկադո և այլն:

Յուղոտ միս

Մեծ քանակությամբ մսի գործածությունը բարձրացնում է արյան մեջ ազոտի փոխանակության հետևանքով առաջացած տոքսիկ նյութերի մակարդակը, որոնք վնասակար ազդեցություն են ունենում օրգանիզմի հյուսվածքների վրա և կարող են դառնալ անգամ տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ:

Ընկույզներ

Ընկույզներն, անկասկած, շատ օգտակար են, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար: Սակայն միևնույն ժամանակ դրանք կարող են դառնալ բշտիկների առաջացման պատճառ, ուստի հարկ է հիշել, որ ընկուզեղենը չի կարելի չարաշահել:

Համեմունքներ

Չափազանց կծու և մեծ քանակությամբ համեմունքներ պարունակող սնունդը նույնպես կարող է դառնալ բշտիկների ու ցանի պատճառ: Նման խնդիրների զարգացման հավանականությունը հատկապես բարձր է այն դեպքում, երբ մարդը սովոր չէ նման մթերքին:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Տետ-ա-տետ». Ֆիլհարմոնիկի երաժիշտները, Անուշ Նիկողոսյանը, «Երևան» քառյակն ու հանդիսատեսը մեկ բեմում

 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները, մենակատար Անուշ Նիկողոսյանը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մաշտոցյան մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը

Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը,...
Ավելին