Wing-ը ներկայացել է էլեգանտ և գրավիչ նոր ֆոտոշարքով

Մոդել, հաղորդավարուհի և դերասանուհի Մարիաննա Քոքչյանը, ով հայտնի է Wing կեղծանվամբ, նոր ֆոտոշարքով է ներկայացել։  Լուսանկարները հրապարակվել են դերասանուհու Ինստագրամի միկրոբլոգում։

Ֆոտոշարքում հաղորդավարուհին ներկայացել է սև պիջակով և նույն գույնի ճտքավոր կոշիկներով։ Մաշն իր կերպարն ամբողջացնելու համար նախընտրել է ոչ վաղ դիմահարդարումն ու մի քանի աքսեսուար։

Նշենք, որ դերասանուհու վերջին հեռուստանախագիծը Արմենիա TV-ի «Դեպի ճամբար» սիթքոմն է եղել, որում Մաշը խաղացել է բժշկուհու կերպար։