Կիմ Չեն Ունի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվեց հասարակության առջև

Երեկ 37-ամյա Կիմ Չեն Ունի կինը ՝ Լի Սեոլ Օուն, երկար բացակայությունից հետո իր առաջին հանրային ելույթն ունեցավ:
Հյուսիսային Կորեայի առաջնորդի 31-ամյա կինը ամուսնու հետ երաժշտական ​​ներկայացման է մասնակցել։
Զույգի նկարները զարդարել են  Rodong Sinmun-ի շապիկը:
Լի Սեոլ oուն մեկ տարի չէր մասնակցում հանրային միջոցառումներին, ինչը բազմաթիվ ասեկոսեների առիթ էր դառնում:
Հավանաբար, հասարակության շրջանում նրա երկար բացակայությունը կարելի է բացատրել կորոնավիրուսի համաճարակով, որն ըստ էության, վերջ է դնում միջազգային այցերին և ամուսնու հետ պաշտոնական միջոցառումներին ներկայանալու անհրաժեշտությանը։
Այս մասին հայտնում է  NK News գործակալությունը:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ շատ ենթադրություններ կային, որ Կիմ Չեն Ունը վիրահատվելուց հետո մահամերձ է։ Սակայն Կիմ Չեն Ունի և նրա ընտանիքի առողջական վիճակը հանրապետության ամենապահպանված գաղտնիքներից մեկն է, որը հայտնի է միայն առաջնորդի ամենամտերի մարդկանց։