Ո՞վ է նկարահանվելու «Wedding» ֆիլմում Ջենիֆեր Լոպեսի հետ միասին

Լենի Քրավիցը միանում է Ջեյ Լոյի և Ջոշ Դուհամելի մասնակցությամբ «էքշըն» ժանրի Shotgun Wedding կատակերգության նկարահանումներին, հայտնում է Daily Mail պարբերականը։
56-ամյա երգիչ և դերասան Քրավիցը համաձայնել է մասնակցել «էքշըն» ժանրի Shotgun Wedding կատակերգության նկարահանումներին, որի գլխավոր կերպարներ Գրեյսը (Լոպես) և Թոմը (Դուհամել) պատրաստվում են իրենց՝ տարբեր կարծիքներ ունեցող ընտանիքներին միավորել իրենց հարսանիքի շուրջ։
Ընտանիքները, սակայն, առևանգվում են, և զույգը պետք է փրկի նրանց՝ առանց միմյանց սպանելու։ Ֆիլմում Քրավիցը մարմնավորելու է Գրեյսի նախկին ընկերոջը։ Ֆիլմի արտադրական փուլը սկսվելու է այս ամիս։