Քենդալ Ջեները տեկիլլայի սեփական արտադրությունն է սկսում (լուսանկարներ, տեսանյութ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ, հայտնի մոդել 25–ամյա Քենդալ Ջեները տեկիլլայի սեփական արտադրությունն է սկսում, հայտնում է Daily Mail-ը։

Աստղն ինստագրամյան էջում նկարներ է հրապարակել 4 տարի տևած փորձարկումների արդյունքում ստացած խմիչքի համտեսից՝  կից գրելով․ «Մոտավորապես 4 տարի տևած ճանապարհորդություն՝  լավագույն համը ստանալու համար»։

Ապրանքնանիշն անվանվել է 818։ Քիմ Քարդաշյանն արձագանքել է կրտսեր քրոջ արտադրությանը՝ գրելով․ «Հպարտանում եմ քեզնով։ Ես ալկոհոլ չէի օգտագործում, քանի դեռ չէի փորձել 818–ը։ Տեկիլլա` ամբողջ օրը»։