Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես է դուստրը արտասանում տատիկի համար (տեսանյութ)

«Russia Today»-ի գխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հաճախ է տեսանյութեր ու լուսանկարներ հրապարակում՝ պատմելով ավագ երեխաների՝ Բագրատի ու Մարյանայի դաստիարակության մասին։ Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երկու երեխաներին էլ սովորում են մինչդպրոցական կրթության հատուկ համակարգով. նրանք ուսումնասիրում են չինարեն, ֆրանսերեն, անգլերեն ու հայերեն, ինչպես նաև բնական գիտություններ։

Բացի այդ՝ Մարգարիտայի հորեղբայրը, որն ապրում է լրագրողի և ռեժիսորի տանը, երեխաներին շախմատ է սովորեցնում։ Այսօր Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որում նրա յոթամյա դուստրը հայերենով երգ է կատարում։

«Մարյանան տատիկի մասին երգ է կատարում հայերենով»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը՝ հրապարակելով տեքստը։