Դուա Լիպան ներկայացրել է Կիևում նկարահանված նոր տեսահոլովակը (տեսանյութ)

Բրիտանացի հայտնի երգչուհի Դուա Լիպան օրերս ներկայացրել է We’re Good երգի տեսահոլովակը,  որի  նկարահանումներն անցկացվել են Կիևում, գրում է Slukh-ը։

Տեսանյութում դերասանուհու մասնակցությամբ տեսարանները նկարահանվել են ԱՄՆ-ում, իսկ մյուս բոլոր կադրերը՝ Ուկրաինայի մայրաքաղաքում:

Տեսահոլովակի սյուժեն կրկնում է «Տիտանիկի» պատմությունը։ Ուկրաինական Shelter film ընկերությունը հատուկ նկարահանումների համար ստեղծել է անհրաժեշտ տաղավարները։

We’re Good երգը երգչուհու Future Nostalgia ալբոմից է։