Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանի հետ «անխուսափելի բաժանությունը» չափազանց ծանր է տանում․ People

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի և ամուսնու՝ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի ամուսնալուծությունն անխուսափելի է դարձել, գրում է People ամսագիրը՝ նշելով, որ ռեփերը «ծանր է տանում ընտանեկան ճգնաժամը»։

«Քանյեի գործերն այնքան էլ լավ չեն։ Նա անհանգստացած է և շատ տխուր։ Նա գիտի, որ իրենց ամուսնությունն ավարտված է, և այժմ ոչինչ չի կարող փոխել։ Նա նաև գիտակցում է՝ Քիմին կորցնելով՝ ինչից է զրկվում»,- ամսագրին հայտնել է ռեփերին մոտ կանգնած աղբյուրը։

Մեկ այլ աղբյուրի խոսքով էլ՝ զույգը հասկանում է, որ ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները չեն համընկնում։

Թեև ամուսնալուծության մասին որևէ փաստաթուղթ դեռ չի ներկայացվել, բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ «ամուսնալուծությունն անխուսափելի է:»

«Հաշտեցման հույսերը շատ քիչ են։ Քիմը չի ցանկանում ցավ պատճառել նրան։  Նա պարզապես գիտի, որ այլևս չի կարող նրա կինը լինել»,- ասել է մեկ այլ աղբյուր։

Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շատ ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։