Փերիս Հիլթոնը 4-րդ անգամ է նշանադրվել (լուսանկարներ)

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, մոդել Փերիս Հիլթոնն իր 40-ամյակի օրը նշանադրվել է։ Նա Ինստագրամում տեսանյութ է հրապարակել, որում ընկերը՝ գործարար Քարթեր Ռեումը, իրեն ամուսնության առաջարկություն է անում։

«Երբ գտնում եք ձեր երկրորդ կեսին, դա ոչ միայն գիտեք, այլև զգում եք։ Ես ու սիրելիս միասին ենք մեր առաջին ժամադրությունից ի վեր և իմ ծննդյան կապակցությամբ նա հատուկ ուղևորություն էր կազմակերպել։ Երբ ծովափին ընթրիքի էինք գնում, նա ծնկի իջավ։ Ես պատասանեցի «այո» »,- գրել է երգչուհին։

Հիլթոնը և Ռեումը հանդիպում են 2019 թվականից, բայց ծանոթ են երկար տարիներ։
Ռեումը գործարար է, եղբոր հետ ստեղծել է VEEV Spirits պրեմիում օծանելիքի բրենդը։
Նշենք, որ Հիլթոնի կայնքում սա չորրորդ նշանադրությունն է։