3 կանոն, որոնք կօգնեն առանց դիետաների ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշը կարող է խիստ վտանգավոր լինել և դառնալ առողջական մի շարք խնդիրների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ կարգի բերել կազմվածքը, սակայն խնդիրն այն է, որ կա տարածված կարծիք՝ որի համաձայն ավելորդ կիլոգրամներից հնարավոր չէ ազատվել առանց դիետաների ու մարզումների:

Այնուամենայնիվ՝ մասնագետները նշում են, որ որոշ կանոններին հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից՝ խուսափելով խիստ սահմանափակումներից ու ծանր մարզումներից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 3 կանոն, որոնց հետևելը կօգնի առանց մեծ ջանքերի ազատվել ավելորդ քաշից:

1.      Ճիշտ սննդակարգ

Առաջին հերթին հարկ է հիշել, որ արդյունքի հասնելու համար հարկավոր է սովորել միշտ սնվել նույն ժամերին և բաց չթողնել ո՛չ նախաճաշը, ո՛չ ճաշը, ո՛չ էլ ընթրիքը: Սննդակարգը պետք է հարուստ լինի համեղ ու օգտակար սննդամթերքով (շիլաներ, միս, ձուկ, բանջարեղեն, մրգեր և այլն), քանի որ միայն այդ դեպքում կարելի է խուսափել քաշի ավելացումից: Առողջ կենսակերպ վարելու և ճիշտ սնվելու դեպքում երբեմն կարելի է նաև որևէ վնասակար բան ուտել՝ առանց ավելորդ կիլոգրամների մասին անհանգստանալու, սակայն խիստ հազվադեպ և շատ քիչ քանակությամբ: Բացի այդ, հարկավոր է չմոռանալ բավարար քանակությամբ ջուր խմելու մասին, քանի որ ջրի պակասը նույնպես նպաստում է քաշի ավելացմանը:

2.      Օրվա ճիշտ ռեժիմ

Հաճախ ավելորդ քաշից տառապում են այն մարդիկ, որոնք չափազանց շատ են աշխատում: Բանն այն է, որ ճիշտ ռեժիմի ցանկացած խախտում լուրջ սթրես է օրգանիզմի համար, ինչից այն փորձում է «պաշտպանվել» ախորժակի փոփոխություններով: Սա է պատճառը, որ նման դեպքերում նկատվում է ախորժակի բարելավում և յուղոտ ու քաղցր մթերք օգտագործելու ցանկություն: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է անպայման կարգավորել օրվա ռեժիմը և միշտ ժամանակ հատկացնել հանգստին ու լիարժեք քնին:

3.      Ֆիզիկական ակտիվություն

Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է ավելորդ քաշից ազատվելու հարցում, սակայն չափազանց բարդ վարժությունների անհրաժեշտություն չկա: Պարզապես հարկավոր է ամեն օր կատարել մի քանի պարզ վարժություն, հաճախ զբոսնել և առհասարակ լինել ֆիզիկապես հնարավորինս ակտիվ:

Այսպիսով՝ ավելորդ քաշից հեշտությամբ ազատվելու համար հարկավոր ճիշտ սնվել, կարգավորել քնի ռեժիմը և ֆիզիկապես հնարավորինս ակտիվ լինել: Այս պարզ ու արդյունավետ քայլերը կօգնեն կարգի բերել կազմվածը՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու և օրգանիզմը սթրեսի ենթարկելու, ինչպես նաև կնպաստեն առողջական վիճակի բարելավմանն ու տարբեր հիվանդությունների կանխարգելմանը: