Ջենիֆեր Լոպեսն արդեն երկար ժամանակ է, ինչ համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Լոպեսի հետ է նաև իր փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը:
Օրեր առաջ Սանկտ Պետերբուրգում կողոպտել են Ալեքս Ռոդրիգեսի ավտոմեքենան: Գողերը վերցրել են ոչ միայն մեքենայում եղած գումարը, այլ նաև հափշտակել են Ռոդրիգեսի անձնական իրերը՝ ժամացույցը, շղթան, թևնոցը: Մեքենայում եղել են նաև Ջենիֆեր Լոպեսի զարդերից:
Ռոդրիգեսը շատ հիասթաված է այդ պատահարի պատճառով:
«Ես շատ տխուր եմ կատարվածի պատճառով, որոհետև գողացված իրերի մեջ կային ինձ համար շատ թանկ ու անփոխարինելի իրեր: Ես ուրախ եմ, որ օրինապահ մարմինները անում են ամեն ինչ, որպեսզի կարողանան գտնել հանցագործներին: Հույս ունեմ, որ նրանց մոտ դա կստացվի»,-լրագրողների հետ զրույցում կիսվել է Ջենիֆեր Լոպեսի փեսացուն:
Զույգն արդեն վերադարձել է ԱՄՆ և պատրաստվում է գալիք հարսանիքին: Լոպեսը լրագրողներին խոստովանել է, որ կազմակերպելու է շքեղ հանդիսություն, որի համար ծախսվել է արդեն 15 միլիոն դոլար: