Սիրուն Մինասն ամուսնու և որդու հետ հանգստանում է Եգիպտոսում (տեսանյութ)

Ճանաչված պլաստիկ վիրաբույժ, «Women’s Сlub»-ի մասնակից Սիրուն Մինասը ամուսնու` Ռաֆայելի և որդու՝ Գաբրիելի հետ հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Սիրունն իր հետևորդներին պարբերաբար ուրախացնում է նոր լուսանկարներով և տեսանյութերով։

Նա հրապարակել է որդու` Գաբրիելի մասնակցությամբ տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երեխան ծովափին նստած` ավազի հետ խաղում։

«Տեսնես ինչի՞ մասին է մտածում»,- գրել է Սիրունը։

Նրա հետևորդներին շատ է դուր եկել տեսանյութը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
««Ի՜նչ համովն է», «Քաղցր տղա», «Հրաշք է»»,- գրել են նրանք։

Ավելի վաղ Սիրուն Մինասը հրապարակել էր ամուսնու և որդու համատեղ լուսանկարը։

Նշենք, որ Սիրունի և Ռաֆայելի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Սիրունը որդու ծննդից հետո արագ վերադարձավ բժշկական իր աշխատանքին, իսկ եթերում նրան դեռ չենք տեսնում: