Կյանքից հեռացել է հայտնի դերասան Անդրեյ Մյագկովը

83 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային հայտնի ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ​​թատրոնի մամուլի ծառայությունը:

«Անդրեյ Վասիլևիչը մահացել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ մահվան պատճառը դեռ անհայտ է:

Մյագկովը ծնվել է 1938 թվականի հուլիսի 8-ին Լենինգրադում: Խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան է: ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական ​​մրցանակի և ՌՍՖՍՀ Վասիլիև եղբայրների պետական ​​մրցանակի դափնեկիր: