Մադոննայի դուստրը դարձել է Marc Jacobs-ի գովազդային արշավի նոր դեմքը (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի երգչուհի Մադոննայի դուստրը՝ Լուրդես Լեոնը, Marc Jacobs բրենդի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի դեմքն է։ Վառ ֆոտոսեսիայի կադրերը հրապարակվել են բրենդի Ինստագրամում։

«Marc Jacobs-ը Մադոննայի հետ հարաբերությունների և համագործակցության երկար պատմություն ունի, և այդ պատճառով մեզ համար տրամաբանական էր Լոլային (Լուրդես Լեոն) դարձնել արշավի դեմքը․ նա իդեալականորեն մարմնավորում է երիտասարդության ոգին և անհատականության անզիջում զգացողությունը»,- ասված է Marc Jacobs-ի հաղորդագրության մեջ։

Մոդելը լուսանկարներում կրում է վառ ծաղկային զգեստներ, գունավոր զուգագուլպաներ, կաշվե շորտ և այլ հետաքրքիր հանդերձներ։

Ֆոտոսեսիայի հեղինակը Բրիաննե Կապոցցին է։