Բելլա Հադիդն արտասովոր կերպարներով մասնակցել է Vogue-ի համար նոր ֆոտոշարքին (լուսանկարներ)

Հայտնի սուպերմոդել Բելլա Հադիդը իսպանական Vogue-ի համար նոր ֆոտոշարքի է մասնակցել։ Լուսանկարները հրապարակվել են ինչպես մոդելի, այնպես էլ ամսագրի ինստագրամյան էջերում։

Ֆոտոշարքում Հադիդը ներկայացել է մի քանի նորաձև և արտասովոր կերպարներով։

Լուսանկարներից մեկում սուպերմոդելը կրում է վարդագույն զգեստ՝ լատեքսից ձեռնոցներով և երկարաճիտ կոշիկներով, մյուսում ներկայացել է գույնզգույն զգեստով, իսկ մեկ ուրիշում՝ սև հանդերձով։

Մոդելի կերպարներն ամբողջացրել է կեղծամը։