Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սոցցանցերի իր էջերում ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է որդու՝ Արեգի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ «Սեր ես ու մի կյանք»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։
Օրեր առաջ էլ երգչուհին պատասխանել էր հետևորդների հարցին։ Որդու լույս աշխարհ գալուց հետո կյանքում փոփոխությունների մասին խոսելով՝ երիտասարդ մայրիկը նշել էր, որ երեխայի հետ, իսկապես, շատ բան է փոխվում. «Արեգն իմ խիղճն է։ Ամեն երեխա իր ծնողի խիղճն է։ Երբ ունես երեխա, արդեն սկսում ես ուրիշ ձևով ապրել կյանքդ, որովհետև սա նոր սկիզբ է, նոր ստարտ, և ուզում ես այնպես ապրել, որ քո սխալների համար քո երեխան պատասխան չտա»։