Շաբաթներ առաջ «Թող խոսեն» հեռուստածրագիրը հյուրընկալել էր հայտնի երգիչ Ալեքսանդր Սերովին, ում մեղադրում էին բռնաբարության մեջ:
Ռեալիթի շոուներից հայտնի դարձած Դրուզյակը մեղադրում էր երգչին բռնաբարության մեջ: Նա նաև պնդում էր, որ շաբաթներ առաջ Սերովի հորդորով դիմել է աբորտի:
Ալեքսանդր Սերովի իրավաբանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Թող խոսեն» հեռուստածրագիրը պարտավոր է վճարել խոստացած հոնորարը՝ 800 հազար ռուբլի և տալ փոխհատուցում բարոյական վնաս պատճառելու համար՝ 200 հազար ռուբլի, որովհետև երգչի վարկանիշը այդ ծրագրից հետո շատ է ընկել:
Ալեքսանդր Սերովն արդեն դատական հայց է նրեկայացրել հեռուստածրագրի դեմ՝ պահանջելով վճարել իրեն 1 միլիոն ռուբլի: Արտիստի իրավաբանի պնդմամբ՝ նրանք երկար ժամանակ է, ինչ բանակցություններ էին վարում հեռուստաալիքի ղեկավարության հետ, սակայն անարդյունք:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սերովն առաջին անգամը չէ, որ հյուրընկալվում էր «Թող խոսեն» հեոռուստածրագրին: Ծրագրի հաղորդումներից մեկը նվիրված էր Ալեքսանդր Սերովին և նրա ապօրինի դստերը: Սակայն ԴՆԹ թեստը ցույց տվեց, որ աղջիկը ոչ մի կապ չունի արտիստի հետ: