Սելֆի անելուց հետո թուրք տղամարդը սպանել է հղի կնոջը

Թուրքիայում տղամարդը սպանել է իր հղի կնոջը` համատեղ սելֆիից հետո նետելով նրան ժայռից:
Հաքան Այսալը 2018-ի հունիսին ձերբակալվել է՝ արձակուրդում գտնվելու ընթացքում իր 32-ամյա կնոջ Սեմրա Այսալի և իրենց դեռ չծնված երեխայի սպանության համար, հայտնում է The Sun-ը:

40-ամյա Այսալը իր յոթ ամսական հղի կնոջը հրել է ժայռից այն բանից հետո, երբ նրանք լուսանկարվել են: Ըստ թերթի տվյալների՝ նա ակնթարթորեն մահացել է:

Սերմայի մահից հետո ամուսինը փորձել է գումար ստանալ նրա ապահովագրությամբ: Նա կնոջ կյանքը ապահովագրել է 400 000 թուրքական լիրայով, կամ մոտ 57 000 դոլարով: Սակայն հետաքննության կապակցությամբ նրան մերժել են: Նրան դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել: