Dolce & Gabbana ապրանքանիշի նոր դեսպանը արքայադուստր Դիանայի զարմուհին է

Dolce & Gabbana ապրանքանիշը նոր դեսպանի է ընտրել՝ արքայադուստր Դիանայի զարմուհուն՝ Լեդի Քիթի Սփենսերին։ Նա մասնակցել է ապրանքանիշի ցուցադրություններին, իսկ 2018 թվականին մասնակցել է «Alta Moda» շոուի բացմանը։
Քիթիին ներկայացնում է «Storm Management» գործակալությունը։
«Storm Management» գործակալության մոդելների շարքում են Քեյթ Մոսը, Սինդի Քրոուֆորդը, Կարա Դելևինը և Ջորդան Դանը։ Բացի Միլանում ցուցադրություններից՝ Քեթին նկարահանվել է ճապոնական «Vogue»-ի շապիկի համար։