Հայտնի սուպերմոդել Բելլա Հադիդը իտալական Miss Sixty նորաձևության բրենդ համար արված նոր ֆոտոսեսիայից Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, գրում է Daily Mail-ը։
24-ամյա սուպերմոդելը լուսանկարում, որտեղ նստած է մեքենայում, կրում է սպիտակ կաշվե երկարաճիտ կոշիկներ և մարմնագույն վերարկու։
Հադիդը վարսերը վերև է կապել, իսկ տեսքն ամբողջացրել է գեղեցիկ դիմահարդարմամբ։
Օրերս սուպերմոդելը ներկայացրել էր նաև իսպանական Vogue-ի համար արված նոր ֆոտոշարքը։
Ֆոտոշարքում Հադիդը ներկայացել էր մի քանի նորաձև և արտասովոր կերպարներով: