Մոսկվայում մահացել է դիջեյ և «Playboy»-ի մոդել Ժաննա Ռասկազովան:
Լրագրողների հետ զրույցում ականատեսները պատմում են, որ գեղեցկուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և ժաննան ուշագնաց է եղել:
Օրինապահ մարմինները պաշտոնապես չեն հայտարարել մահվան պատճառը, դեռ կատարվում է հետաքննություն:
Շշուկներ են պտտվում, որ Ժաննան այդ վիճակին է հասել թմրանյութերի պատճառով, սակայն նրա մտերիմ ընկերները լրագրողներին հավատացրել են, որ թմրանյութերի հետ Ժաննան ոչ մի կապ չի ունեցել:
Լսելով այս լուրի մասին՝ շատերը կարծում են, որ «Playboy»-ի մոդելներն անիծված են:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ամսագրի գեղեցկուհիներից մեկի՝ Քրիստինա Քարլին-Քրաֆթի անշնչացած մարմինը ոստիկանությունը գտել է փողոցում: Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ աղջկան կողոպտել էին և սպանել՝ շնչահեղձ անելով:
Վերջերս «Playboy»-ի գեղեցկուհիներից Անաստասիա Սիան սպանվել էր խանդոտ ամուսնու կողմից: Իմանալով, որ Անաստասիան պատրաստվում է ամուսնալուծվել և հանդիպել այլ տղամարդու հետ՝ մոդելի ամուսինը դաժանորեն սպանել էր նրան: