Ո՞ր սանրվածքներն են նորաձև 2021 թվականի գարնանը

Շուտով գարուն է, և վարսերը գլխարկի տակ թաքցնելու կարիք այլևս չի լինի։
Ներկայացնում ենք 2021 թվականի գարուն–ամառ ժամանակահատվածի նորաձև սանրվածքները, որոնք ոչ միայն կոկիկ տեսք կապահովեն, այլև կընդգծեն ձեր ինքնատիպությունը։

Գլխակապեր

Այս տարի շատ նորաձև են գլխակապերը, բանդանաները, գլխաշորերը, որոնք կապահովեն ձեր կանացի կերպարը։
Կարող եք գլխակապերը համադրել ականջօղերի հետ. որքան մեծ կամ երկար, այնքան լավ։ Դրանք հիանալի համադրություն կարող են լինել հատկապես երեկոյան զգեստների հետ։

Ծոծրակի մոտ հավաքած մազափունջ
Այս սանրվածքի համար պետք է «զինվել» մազերի համար նախատեսված գելերով, լաքերով և յուղերով, որպեսզի սանրվածքը լինի հնարավորինս հարթ և կարճ մազերը չխանգարեն։
Այս սանրվածքը նախատեսված է միջին երկարության մազերի համար։

Հյուսքեր
Սանրվածքը հատկապես հարմար է ծովափ մեկնելիս։ Չի պահանջում յուրահատուկ խնամք, բայց տալիս է մշտապես գեղեցիկ և հարդարված տեսք։
Դիզայներներն այս տարի իրենց ողջ ուշադրությունը սևեռել են տարատեսակ հյուսքերի վրա։
Եթե որոշել եք կտրուկ փոխել ձեր սանրվածքը, բայց չեք ցանկանում կտրել մազերը, ապա աֆրիկյան հյուսքերը շատ հարմար տարբերակ են։

Մետաղյա մազակալներ
Այս սանրվածքները մեզ մտովի կտեղափոխեն 90–ականներ, երբ շատ նորաձև էին տարատեսակ մետաղյա մազակալները։ Մեզ կրկին անհրաժեշտ կլինի մազի գելեր, լաքեր կամ յուղեր։
Զարդարում ենք սանրվածքը մետաղյա մազակալներով ու ստանում շքեղ կերպար։
Խոշոր աքսեսուարները`ականջօղերը, գլխազարդերը և թագերն այս տարի շատ նորաձև են, իսկ մետաղյա մազակալները կամբողջացնեն այդ վառ կերպարը։