Զավորոտնյուկի դուստրն այցելում է հոգեբանի և փորձում է ամբողջ ուժով «հաղթահարել ճակատագրի այս հարվածը»

2019-ի աշնանը հայտնի դարձավ ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ծանր հիվանդության մասին։
Ըստ որոշ տվյալների ՝ նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք: Աստղի հարազատներն այս ամբողջ ընթացքում ամեն կերպ փորձում էին պաշտպանել նրան օտարների ուշադրությունից և չէին մեկնաբանում նրա վիճակը:
Այսօր 25-ամյա Աննա Զավորոտնյուկը խոստովանեց, որ վերջին երկու տարիներն իր համար ամենադժվարն են եղել կյանքում: Նա ասաց, որ լրագրողներն իրեն անվերջ զանգահարում են, հրավիրում տարբեր ծրագրերի և հարցազրույցների համար մեծ գումարներ են առաջարկում:

«Հոգնել եմ այն ​​մարդկանցից, ովքեր ինձ գրում են, որ մորս հիավնդությունը հնարված է և PR-ի համար է։
Ես շատ եմ սիրում և հարգում մայրիկիս, որպեսզի գնամ նման թեմայի մասին խոսելու»,- ասել է նա և հավելել, որ այցելում է հոգեբանի և փորձում է ամբողջ ուժով «հաղթահարել ճակատագրի այս հարվածը»: