Հայկոյի ու որդու ջերմ լուսանկարները

Երգիչ Հայկոն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել որդու հետ։

Ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված կադրերում երաժիշտը պատկերված է իր ու Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի հետ։ Կադրերից մեկում Հայկոն ջերմ գրկել է որդուն։ Երաժիշտը լուսանկարները չի մեկնաբանել։

Նշենք, որ վերջին շրջանում Հայկոն հաճախ է որդու հետ լուսանկարներ հրապարակում՝ ցուցադրելով իրենց առօրյայից հատվածներ կամ հանգստից հետաքրքիր կադրեր։