«Մի վախեցեք տարբերվել»․ Սոֆի Դեւոյանը նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը ֆոտոշարքից նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետաքրքիր կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին կրում է ոսկեգույն, երկարափեշ զգեստ։ Նրա վարսերը հավաքված են, դերասանուհին ընդգծված շպարով է։ Հրապարակմանը կից պարուհին գրել է․

«Մի վախեցեք տարբերվել…

Եղեք առանձնահատուկ, թող քննադատեն, խոսեն, վատաբանեն։

Կարևորը, որ դուք ձեզ զգաք առանձնահատուկ մեր միանման հասարակությունից։ Այս նկարահանումը տարբերվում է իմ մնացած բոլոր նկարահանումներից։

Մի քանի ժամվա ընթացքում եմ մտածել ամեն բան ու կարծում եմ, որ հեքիաթային է ստացվել…

Սիրուն բնություն ունենք։

Ուզում եմ, որ ձեր կյանքը ապրեք հեքիաթային… ամեն պահ ձեզ զգացեք ամենաերջանիկը արեք ամեն բան, որ նման չլինեք ինչ որ մեկին։

Սիրեք տարբերվել ու մի վախեցեք…

Վստահեք միայն ձեր ուժերին, ունեցեք երազանքներ ու դարձրեք դրանք իրականություն!!!

Հիշիր, դու ամենալավն ես ու արժանի ես ամենալավին»։