Ռոնալդուի հարսնացուի մերկ լուսանկարը մի քանի ժամում գրեթե 3 մլն լայք է հավաքել (18+)

«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, լուսանկարվել է առանց ներքնազգեստի InStyle España նորաձեւության իսպանական ամսագրի համար:

Լուսանկարով, որում նա թաքցրել է մերկ մարմինը ճամպրուկի հետևում, Ջորջինան կիսվել է Ինտագրամում իր հետևորդների հետ: Այս լուրը հրապարակելու պահին 27-ամյա մոդելի լուսանկարն արդեն հավաքել է մոտ 2.5 միլիոն հավանում:

Հրպարակվել է նաև ամսագրի շապիկը, որի համար նկարահանվել է Ջորջինան։