Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը մոր 55-ամյակի կապակցությամբ արխիվային լուսանկարներ է հրապարակել

Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի դուստրը՝ մոդել Կայա Գերբերը, Ինստագրամում շնորհավորել է մոր տարեդարձը։

Օրերս լրացել է հայտնի սուպերմոդելի 55-ամյակը, ինչի կապակցությամբ նրա 19-ամյա դուստրը սոցիալական ցանցում շնորհավորել է մորը՝ կից հրապարակելով նրա՝ երիտասարդ տարիներին արված արխիվային լուսանկարը։

«Ծնունդդ շնորհավոր, իմ գեղեցիկուհի մայր․ մարդ, ով տարեց տարի ավելի է գեղեցկանում, և մարդ, որին ես հույս ունեմ ապագայում նմանվել։ Սիրում եմ քեզ»,- գրել է Գերբերը։

Մոդելը Ինստագրամի Stories հատվածում հրապարակել է մոր երիտասարդ տարիներին արված մի քանի այլ լուսանկարներ։