Դերասանուհիներ Ռոմելա Սարգսյանը և Լիլիթ Սարգսյանը, ովքեր այս շրջանում նկարահանվում են Ելենա Արշակյանի «Ախթամար» հեռուստասերիալում, ներկայացել են համատեղ ֆոտոշարքով։
Լուսանկարները հրապարակվել են MarPet Art Atelier-ի սոցցանցերի էջերում։ Լուսանկարների հեղինակը Նարեկ Ղազարյանն է։
Նշենք, որ Ռոմելա Սարգսյանը «Ախթամար» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Թամարին։ Լիլիթը ևս նախագծում առանցկային նշանակություն ունեցող դերով է ներկայանում։





