«Ախթամար» հեռուստասերիալի երկու դերասանուհիները հանդես են եկել համատեղ ֆոտոշարքով

Դերասանուհիներ Ռոմելա Սարգսյանը և Լիլիթ Սարգսյանը, ովքեր այս շրջանում նկարահանվում են Ելենա Արշակյանի «Ախթամար» հեռուստասերիալում, ներկայացել են համատեղ ֆոտոշարքով։

Լուսանկարները հրապարակվել են MarPet Art Atelier-ի սոցցանցերի էջերում։ Լուսանկարների հեղինակը Նարեկ Ղազարյանն է։

Նշենք, որ Ռոմելա Սարգսյանը «Ախթամար» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Թամարին։ Լիլիթը ևս նախագծում առանցկային նշանակություն ունեցող դերով է ներկայանում։