Պարզ ու հասանելի դիմակ՝ մազերը սնուցելու և մազաթափությունը դադարեցնելու համար

Մազերի հետ կապված խնդիրները կարող են շատ տարբեր լինել և լուրջ էսթետիկական խնդիր դառնալ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար:

Ոմանք պայքարում են մազերի յուղոտվածության դեմ, ոմանք՝ չորության ու ճյուղավորվածության, իսկ ոմանք էլ փորձում են ազատվել գլխամաշկի թեփից ու դադարեցնել մազաթափությունը:

Նման խնդիրներից ազատվելու համար բազմաթիվ քսուքներ ու դիմակներ կան, սակայն կան նաև ոչ պակաս արդյունավետ բնական միջոցներ, որոնք շատ ավելի հասանելի են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի պարզ ու արդյունավետ դիմակ, որը կօգնի սնուցել մազերն ու կամրապնդի մազարմատները՝ կանխելով մազաթափությունը:

Այս դիմակի միակ բաղադրիչը գազարն է, որը հարկավոր է մանրացնել այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված մածուկն անհրաժեշտ է քսել գլխամաշկին, թողնել առնվազն 15 րոպե, այնուհետև լվանալ գլուխը:

Սկզբնական շրջանում այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել ամեն անգամ վարսերը լվանալուց առաջ: Մոտ 5 անգամ պրոցեդուրան կրկնելուց հետո մազերի վիճակը զգալիորեն կբարելավվի, ինչը թույլ կտա կիրառել դիմակն ամսական 1-2 անգամ: