Երգչուհի Նազիման բաժանվել է ընտրյալից

Ինստագրամյան էջի Stories բաժնում, պատասխանելով հետևորդների հարցերին, Նազիման խոստովանել է, որ այժմ իր սիրտն ազատ է:
Այն հարցին, թե արդյոք երգչուհին ընտրյալ ունի, Նազիման պատասխանել է, որ բաժանվել է նրանից:
Ավելի ուշ նա ավելացրել է՝ չի ցանկանում, որ իր ընտրյալը շոուբիզնեսի հետ որևէ կապ ունենա:

Հիշեցնենք, որ 2019-ի աշնանը երգչուհին սկսել էր հանդիպել Միշա Մարվինի հետ:
Աստղը նույնիսկ հասցրել էր նրան ծանոթացնել իր ծնողների ու դստեր ՝ Ամելիայի հետ, բայց արտիստների հարաբերությունները տևել են ընդամենը մի քանի ամիս:
Մարվինի հետ բաժանումից հետո Նազիման հանդիպում էր ոմն Ասկար Մուրատբեկովիչի հետ։