Քլոե Քարդաշյանը նշանադրվե՞լ է․ լուսանկար

Եթե ​​երկու օր առաջ բոլորը քննարկում էին Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի ամուսնալուծությունը, ապա այսօր Քլոե Քարդաշյանն է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ռեալիթի շոուի աստղի ինստագրամյան վերջին հրապարակումը ստիպել է հետևորդներին մտածել, որ վերջինս նշաանդրվել է իր երեախայի հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ:
Նշենք, որ ինքը՝ Տրիստանը, անտարբեր չի անցել լուսանկարի կողքով և մեկնաբանությւոններում կատակել է գրելով․ «Ի՜նչ գեղեցիկ սիզամարգ է»։

Հիշեցնենք, որ Տրիստանը և Քլոեն 2019-ին բաժանվել են բասկետբոլիստ անհավատարմության մասին թաբլոիդների բազմաթիվ հրապարակումներից հետո:
Չնայած բաժանմանը ՝ ռեալիթի-շոուի աստղն ու մարզիկը շարունակել են միասին հոգ տանել իրենց միակ դստեր ՝ Թրուի մասին։