Իտալիայում՝ Մաջորե լճի ափին է գտնվում հանրահայտ դիզայներ Դոնաթելա Վերսաչեի քառահարկ առանձնատունը, որը հիացնում է իր շքեղությամբ:
Առանձնատունն ունի 20 ննջասենյակ, 12 լոգարան, սակայն ամենակարևոր առանձնահատկությունը տան մեջ ունի բուխարին:
Բանն այն է, որ բուխարու վերևի հատվածում կարելի է գտնել աշախրհահռչակ դեմքերի ստորագրություններ: Պատի վրա ստորագրել է «Walt Disney Company»-ի հիմնադիր Ուոլթ Դիսնեյը, գրող Ժորժ Սիմենոն և Թովմաս Մաննան:
Մինչև այստեղ տեղափոխվելը՝ Դոնաթելան ապրում էր Կոմո լճի ափին գտնվող շքեղ ամառանոցում, որը իր ավագ եղբոր՝ Ջաննի Վերսաչեի սիրելի հանգստավայրն էր:
Այդ առանձնատունը Դոնաթելան վաճառել է 39 միլիոն դոլարով:
Դոնաթելան լրագրողների հետ զրույցում պատմել է, որ վաճառել է այդ ճոխ առանձնատունը, որովհետև այն հիշեցնում էր մահացած եղբոր մասին:
Հիշեցնենք, որ Ջաննի Վերսաչեն գնդակահարվել էր 1997 թվականի հուլիսի 15-ին՝ այդ ամառանոցի աստիճանների վրա, սերիական մարդասպան Էնդրյու Կյունենի կողմից՝ առանց որևէ ակնհայտ պատճառի:
Զանգվածային լրատվամիջոցներում անմիջապես վարկած հայտնվեց, որ Վերսաչեի մահվան հետ կապ ունի նաև իտալական մաֆիան:
Մի քանի օր Ջաննիին սպանողը, ոստիկանների կողմից շրջափակման մեջ գտնվելով, ինքնասպանություն գործեց: